National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.04.2006
Դեղաշրջանառության ոլորտի քաղաքականության պահանջները

Ապրիլի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սոցիալական, առողջապահության, բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Դեղաքաղաքականության գիտական հիմունքները եւ դեղաշրջանառության հիմնահարցերը թեմայով» խորհրդարանական լսումներ:

ԱԺ գիտությա ն, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը քննարկմանը ներկա ԱԺ պատգամավորներին, ՀՀ կառավարության, բժշկական ու դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորեց մասնագիտական անաչառ ու սկզբունքային մոտեցում ցուցաբերել, հանդես գալ առաջարկներով, դիտողություններով` ոլորտում առկա հիմնախնդիրները օրենսդրորեն լուծելու համար:

Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն իր ելույթում գիտական-տեսական հանգամանալից վերլուծության ենթարկեց Հայաստանում դեղաշրջանառության վիճակը եւ անդրադարձավհիմնախնդիրներին: Ըստ բանախոսի` քանի որ դեղը յուրահատուկ ապրանք է,հիվանդությունների բուժման ու կանխման միջոց,կարեւորէ հատկապես նրա անվտանգությունը, արդյունավետությունը, որակը եւ մատչելիությունը: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած դեղ ունի մեկ կամ մի քանի լավ, բայց բազմապատիկ վնասակարհատկանիշներ, ուստի տեղեկատվության, մասնագիտացված անձնակազմի անհրաժեշտությունը ավելի ու ավելի իրական է դառնում, հատկապես երբ դեղերը կեղծելու գայթակղությունը ոլորտում բավականմեծ է: Պարոն Գաբրիելյանը ծանոթացրեց դեղերի ստեղծման ուղիներին, ընթացքին, արժեւորմանը,դեղերի ներմուծման ու դեղատների հսկողությանը, կոնկրետ փաստեր ներկայացրեց անորակ դեղերի գրանցումը հանրապետությունում մերժելու մասին` արդի դեղային քաղաքականության ապահովումը նախ եւ առաջ պայմանավորելով օրենսդրական համապատասխան դաշտի ստեղծմամբ:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը նշեց, որ 1997 թ.-ին ընդունված ՀՀ «Դեղերի մասին» գործող օրենքում, ըստ մասնագետների գնահատման, առկա են բազմաթիվ թերություններ ու բացթողումներ, որոնք հանձնաժողովի պատգամավորների եւ ԱԺ նախագահին կից առողջապահության խորհրդի դեղերի քաղաքականությամբ զբաղվող խմբի ջանքերով, բազմաթիվ առաջարկությունների հաշվառումովշտկվել են: Պարոն Մխեյանը տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է հասարակական, միջազգային կազմակերպություններիեւ դեղերի շրջանառության սուբյեկտների հետ, ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք ՀՀ կառավարության եւ մյուս շահագրգիռ կողմերի առաջարկների հիման վրա կատարվել են «Դեղերի մասին» օրինագծում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո:

ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծի լրամշակված տարբերակը համապատասխանում է մասնագետների ներկայացրած պահանջներին. այն պատասխան է տալիս ոլորտի կարգավորման հետ կապված բոլոր հարցերին` դեղերի ստեղծումից մինչեւ սպառում:

Խորհրդարանական լսումների ընթացքում հնչեցին դեղերի գնային քաղաքականությանը, ավելացված արժեքի հարկի ներդրման վնասակարությանը, դեղերի կեղծումներին, մաքսանենգ ճանապարհով երկիր ներկրվող դեղերի վնասակար հետեւանքներին, հանրապետությունում դեղերի գրանցման ընթացակարգին վերաբերող տարբեր հարցադրումներ, եղան դրանք օրենսդրորեն կարգավորելու առաջարկներ, որոնք ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Հրանուշ Հակոբյանի եւ Գագիկ Մխեյանի հավաստմամբ` կքննարկվեն եւ կներառվեն «Դեղերի մասին» օրինագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am